Իրանը դատապարտել է ՄԱԿ ԱԽ լռությունը՝ Շիրազի ահաբեկչուևթյան կապակցությամբ

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ ՄԱԿ ԱԽ որոշ մշտական անդամների լռությունը Շիրազում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ վկայում է, որ նրանք ահաբեկչությունը բաժանում են լավի ու վատի: Այս մասին գրում է ParsToday-ը:

Հոկտեմբերի 24-ին Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նահատակվեց 13 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, ևս 30 հոգի վիրավորվեց:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, Հոսեյն Ամիր Աբդոլահիանը նշել է. «Ահաբեկչական այս գործողության նկատմամբ ՄԱԿ ԱԽ լռությունը վկայում է, որ որոշ երկրներ ոչ միայն շարունակում են ահաբեկիչներին որպես գործիք օգտագործել, այլև խոչընդոտւմ են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Անվտանգության խորհրդի պարտականությունների արդյունավետ կատարմանը»:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Ահաբեկչական գործողությունը, որի պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ-ը, ապացուցեց ոչ միայն տարածաշրջանի երկրների անվտանգությունն ապահովելու համար այդ խմբավորման դեմ նահատակ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի պայքարի կարևորությունը, այլև ահաբեկչությունն արմատախիլ անելու հարցոմ արդյունավետ և շարունակական տարածաշրջանային և միջազգային ջանքերի անհրաժեշտությունը»։