«Լայվ Նյուզը» հերթական անգամ հաղթել է դատարանում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են փաստաբան Աննա Ծառուկյանը, լրագրող Լուսինե Այրապետյանը։

Հերթական անգամ «Լայվ Նյուզը» հաղթեց քաղաքացիական դատարանում, այս անգամ Մհեր Տերտերյանն ընդդեմ «Լայվ Նյուզ» մեդիայի՝ երրորդ անձ Լուսինե Այրապետյանի գործով․ Մհեր Տերտերյանը մեղադրել էր իրեն զրպարտելու, իր արժանապատվությունը, պատիվը և գործարար համբավն արատավորելու համար։ Դատարանը բավարարել է Աննա Ծառուկյանի՝ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությունը։ Չնայած դրան, Աննա Ծառուկյանը հաղորդման ընթացքում նշեց՝ եթե դատարանը վաղեմության հիմքով գործի քննությունը չդադարեցներ, ապա իրենք ունեին փաստերի ամբողջ զինանոցը Լուսինե Այրապետյանի անմեղությունն ապացուցելու համար և պատրաստ են գնալ մինչև վերջ։

Հաղորդման ընթացքում Լուսինե Այրապետյանն ասաց, որ այս պահին էլ ինքը հրավիրում է Մհեր Տերտերյանին եթերով իր արժանապատվությունը, գործարար համբավը պաշտպանելու, եթե այն իհարկե ոտնահարվել է նախորդ տարի իր հաղորդման եթերում հյուրերի կողմից հնչեցված որոշ հայտարարություններով։ Նա նաև հավելեց, որ Մհեր Տերտերյանը չգիտես ինչու վիրավորվել է միայն այն բանի համար, որ լրագրողը եթերի ժամանակ նշել է, թե Մհեր Տերտերյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն, մասնակցել արտահերթ ընտրություններին և դա զրպարտություն է համարել։ Մինչդեռ կան մի շարք ապացույցներ, որ պարոն Տերտերյանը նման մտադրություն ունեցել է, և անգամ իր ստեղծած կուսակցության անունն ընդգրկված է եղել արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի ցանկում։

Մանրամասները՝ տեսանյութում