Իրանում ձերբակալվել է Շիրազի սրբավայրում ահաբեկչության երկրորդ մասնակիցը

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրի վրա զինված հարձակման երկրորդ մասնակցին։ Տեղեկությունը հայտնել է Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության ղեկավար Իսմայիլ Խաթիբը։

«Շիրազում զինված հարձակմանը մասնակցած երկրորդ անձը ձերբակալվել է իմամ Զամանի զինվորների ստորաբաժանման խմբի կողմից», – նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Ահաբեկչության երկրորդ մասնակցին ձերբակալել է իմամ Զամանի զինվորների ստորաբաժանումը։