Խերսոնում սկսվել է բնակչության կազմակերպված տեղափոխումը Դնեպրի ձախ ափ

Խերսոնում սկսվել է բնակչության կազմակերպված տեղափոխումը Դնեպրի ձախ ափ:  Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն։

«Խերսոնում սկսվեց բնակիչների կազմակերպված տեղաշարժը դեպի Դնեպրի այն կողմ։ Դրա համար գործարկվել են լաստանավեր, որոնք մարդկանց տեղափոխում են Խերսոնից Ալյոշկի և Գոլայա Պրիստան։ Այնտեղ ստեղծվել է նաև ժամանակավոր կացարան, որտեղ փրկարարներն արդեն կբաշխեն տեղափոխման ուղղությունը՝ այն կընտրվի անձի ցանկությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս պահին Դնեպրում երկու երթուղի կա՝ Խերսոն գետի նավահանգստից Ալյոշկի և Գոլայա Պրիստան։

Ավելի վաղ Խերսոնի շրջանի փոխնահանգապետի պաշտոնակատար Կիրիլ Ստրեմուսովը  «ՌԻԱ նովոստի»ին

հայտնել է, որ Կիևը տարածաշրջան է տեղափոխել ռազմական տեխնիկա և վարձկաններ։

Ստրեմուսովը վստահեցրել է, որ Խերսոնի հանձնման հետ կապված մտավախություններ չկան, և որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում քաղաքի պաշտպանության համար։ «Խերսոն քաղաքը վերածվում է ամրոցի»,-հավելել է նա։

Խերսոնի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն մինչ այդ ասել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, տարածաշրջանում հայտարարվել է մի քանի վարչական շրջանների «քաղաքացիական բնակչության կազմակերպված տեղափոխում» դեպի Դնեպրի ձախ ափ

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։