Արարատ Միրզոյանը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Թուրքիայի հետ երկխոսության մասով մենք մշտապես հրապարակային ու բաց արտահայտել ենք մեր դիրքորոշումը. մենք շահագրգռված ենք երկխոսությունը հաջող ավարտով և որևէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, կարող է տեղի ունենալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այլ բան, որ այդ հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն ու լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտականհ հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ: Ես պատրաստ եմ այդպիսի հանդիպման և հուսով եմ, որ այն շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա»,-ասաց նա՝ պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին: