Բայդենի խոսքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մարդու իրավունքներին և խաղաղությանն աջակցելու Վաշինգտոնի պնդումները կեղծ են. Ռաիսի

Արձագանքելով ԱՄՆ-ի վերջին հակաիրանական հայտարարություններին, ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանում քաոսին, ահաբեկչությանը և անապահովությանն աջակցող ԱՄՆ նախագահի հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարդու իրավունքներին և խաղաղությանն աջակցելու Վաշինգտոնի պնդումները կեղծ են: Այս մասին գրում է ParsToday-ը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որ «հիացած է» Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ իրանցիների վերաբերմունքից։ Բայդենն ասել է. «Ցույցերն արթնացրել են մի բան, որը չի մարվի շատ-շատ երկար ժամանակ»։

Կիրակի օրը կայացած կառավարության նիստում, նշելով, որ տարածաշրջանում անկարգությունների ու խռովությունների մեծ մասի հետևում կանգնած է ԱՄՆ-ը, Էբրահիմ Ռաիսին հավելել է. «Պաղեստինում սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությաուններին 70 տարի շարունակ ցուցաբերված աջակցությունը, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկացիների կողմից երկու տասնամյակ հրահրված պատերազմը «մեծ Սատանայի» գործողությունների վառ օրինակներն են»:

Ռաիսին հայտարարել է, որ ամերիկացիները զայրացած են Իրանի ժողովրդի նորարար և ստեղծագործ շարժման համար, և ուրախանում են թերությունների, խնդիրների կամ անապահով իրավիճակի առկայությունից: Նա հավելել է, որ Իրանի գիտակից ժողովուրդը շատ լավ գիտի թշնամուն և այս անգամ նույնպես թույլ չի տա նրան հասնել իր չար նպատակներին և ուժով ու արժանապատվությամբ կշարունակի աճի ու առաջընթացի ուղին։

ԻԻՀ նախագահն ասել է, որ հակառակորդը ձգտում է վերջին իրադարձությունների միջոցով հուսահատություն առաջացնել ժողովրդի շրջանում և թշնամու դավադրությանը պետք է հակազդել՝ ժողովրդի խնդիրները լուծելու արդյունավետ միջոցներով։