Միջուկային զսպման հարցերով ՆԱՏՕ-ի զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին՝ Եվրոպայում

Միջուկային զսպման հարցերով ՆԱՏՕ-ի ծրագրված զորավարժությունները, որին կմասնակցեն 14 երկրներ, կտևեն հոկտեմբերի 17-30-ը։ Այս մասին հոկտեմբերի 14-ին Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարություն է տարածել։

«ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը Հյուսիսարևմտյան Եվրոպայում  2022 թ. երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ից, կանցկացնեն միջուկային զսպման զորավարժություններ՝ ներգրավելով տասնյակ ինքնաթիռներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի պլանավորված «Steady Noon» միջուկային զորավարժություններին ռազմական զենք չի ներգրավվի։