Ժամանակին Անկարան խնդրում էր Երևանին հայ-թուրքական սահմանը բացելու համար գոնե Բաքվին հետ տալ 1-2 մեր բանակի կողմից ազատագրած տարածքներ․ քաղաքագետ

Նիկոլ Անհողին հաղթած Էրդողանը գալիս է Հայաստան (լուսանկար)

Կապիտուլյանտ Նիկոլը Հայաստան է հրավիրել Էրդողանին` իբր հայ֊թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով, բայց իրականում թուրքերի հաղթանակը հայերի դեմ տոնելու համար …

Հայատյաց Էրդողանը հաղթանակած գալու է Հայաստան`ստանալու այն ամենն ինչի մասին մինչև 2020թ-ը թուրքերը չէին էլ երազում…

Եթե Էրդողանը գալիս է Հայաստան, ապա համոզված եմ` Նիկոլ Անհողը պարտավորվել է կատարել թուրքազերական տանդեմի բոլոր շանտաժ֊պահանջները, որոնք կործանարար են լինելու Հայաստանի և Արցախի հանար…

Ժամանակին Անկարան մինչ Հայաստան Թուրքիայի նախագահ Գյուլի այցելելը ոչ պաշտոնական խողովակներով խնդրում էր Երևանին հայ֊թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ֊թուրքական սահմանը բացելու համար գոնե Բաքվին հետ տալ 1֊2 մեր բանակի կողմից ազատագրած տարածքները, որը Երևանը մերժեց… Իսկ հիմա, Նիկոլ Արցախատուի պատճառով, թուրքերը Երևանում իրենց «զգալու են ինչպես ձուկը ջրում»…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից