Նիկոլը, նիկոլենք, կոռուպցիան ու կոռուպցիայի դեմ պայքարը

ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանի ընտրությունը՝ սահմանադրական օրենքի բացահայտ ու կոպիտ խախտմամբ

 

Հիշո՞ւմ եք, թե «թավշյա հեղափոխություն» կոչված իշխանազավթումից առաջ հանրության թեկուզ մի մասին մոլորեցնելով, նրա համակրանքին արժանանալու, մարդկանց փողոց հանելու, հետո նրանց քվեներին և հետագա աջակցությանն արժանանալու համար Նիկոլի ու նիկոլենց կողմից օգտագործվող կարգախոսը կամ, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, գործիքը որն էր… Դե, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը: Ապա միայն հաշվեք, թե այս ամբողջ ընթացքում Նիկոլը քանի անգամ է «կոռուպցիա» բառն արտասանել, խորհրդարանում, փողոցում և այլուր ճղրտան ելույթներ ունեցել կոռուպցիայի ու դրա դեմ պայքարի վերաբերյալ և… խոշոր հաշվով, խաբել իրեն հավատացողներին:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը` Նիկոլը, ինչպես նաև նիկոլենք ինչպե՞ս կարող էին ու կարող են պայքարել կոռուպցիայի դեմ, երբ իրենք մինչև ողնուծուծը կոռումպացված էին ու կոռումպացված են, խրված կոռուպցիայի մեջ… Ցավոք, շատ մարդիկ սա չգիտեին ու դեռ չգիտեն, անտեղյակ են, միամիտներն էլ քիչ չեն: Նիկոլն ու նիկոլենք շահարկեցին ու շահարկում են նրանց ազնիվ սպասումները:

Հասարակության մի հատված էլ կա, որ աղանդավոր զոմբիացածների նման հիանում է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ «վրչո»-ի ասածներով, ծափահարում, բայց եթե հանկարծ նրանց պաշտոն, այսինքն` հնարավորություն տաս, նախկին ու ներկա կոռուպցիոներներին ոչնչով չեն զիջի: Ուրիշներն էլ նախընտրել են իրենց կանանց Թուրքիա և չգիտես թե էլ որ «ջհանդամն» ուղարկել, դե, աշխատելու…, իսկ իրենք այստեղ վեր ընկնել, բակերում օրնիբուն նարդի շրխկացնել, նախկիններից ու հարևաններից բամբասել ու ապասել, որ Նիկոլը «նախկինների թալանած միլիարդները» մի օր հետ է բերելու և բաժանելու իրենց; Ախորժակներին` քացախ, ի դեպ, արդեն գրեթե 5 տարի է, սպասում են, ու տեսնես մի օր գիտակցելո՞ւ են, որ ապուշացել էին…

Պարոնայք և տիկնայք, ահելներ ու ջահելներ, կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, այն բազմաթիվ դրսևորումներ ունի, այդ թվում նաև` հովանավորչությունը, շահադիտական նպատակներով օրենքի և օրենսդրության տարաբնույթ ոտնահարումները…

Այո, կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, ես չգիտեմ` ճի՞շտ են, արդյոք, շրջանառվող խոսակցությունները, թե Նիկոլը երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի (իմ և շատ այլոց ընկալմամբ`  «Թուրքական ժամանակ»…) գլխավոր խմբագիրն էր, շանտաժի է ենթարկել «Չոռնի Գագոյին», ու նրան վարկաբեկող հոդվածը չհրապարակելու համար, «Չոռնիից» մի «դիպլոմատ» փող ստացել:

Նմանապես չգիտեմ` ճի՞շտ են, արդյոք, շրջանառվող լուրերը կամ ենթադրությունները, թե Նիկոլն Արցախի շուրջ 75 տոկոսը Ադրբեջանին դավաճանաբար մատաղ անելու, անցյալ տարվա մայիսից Սյունիքում ու Գեղարքունիքում Հայաստանի որոշ տարածքներ թշնամուն զիջելու, դրանց վրա գործնականում աչք փակելու, ինչպես նաև Ալիևին ինչ- ինչ խոստումներ տալու դիմաց, նրանից անմիջականորեն կամ միջնորդավորված կերպով միլիարդավոր դոլարների կաշառք է ստացել: Կարող եմ այլոց նման հավատալ դրանց, բայց ապացույցը, օրինակ, կաշառքը վերցնելու տեսագրություն, չունեմ: Փոխարենն ունեմ ապացույցներ Նիոլի ու նիկոլենց կողմից քաղաքական, ինչպես նաև համակարգային կոռուպցիայի: Եվ ոչ միայն…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան