Իսկ դուք հասկանո՞ւմ եք, որ նման «գեղցի շուստրիությունների» պատճառով ենք ընկել այս օրը

Լավրով-Միրզոյան երեկվա հանդիպումից հետո նիկոլական քարոզչամեքենան լծվել է «Арарат-крутой» հիմար թեզի առաջխաղացմանը։

Մի քանի սթափեցնող դիտարկումներ։

  1. Արարատ Միրզոյանը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը երբևէ զբաղեցրածների մեջ ամենաոչկոմպետենտ և գործից հեռու մարդն է։ Էլ չասեմ՝ ամենաանբարոյականը, քանզի ջանասիրաբար սպասարկում է Նիկոլի արցախատյաց և հայաստանակործան քաղաքականությունը։
  2. Ինչ-որ մեկը իրոք մտածո՞ւմ է, որ առնվազն ԱԱԾ ագենտ եղած մարդը, էլ չասեմ Օմեգապատումը, կարող է անխոցելի դիտվել միջազգային հարաբերությունների բեմահարթակում։

Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան այլ կոմպրոմատներ կլինեն իր վրա աշխարհի ձեռքերում։

  1. Հիշեցնեմ, որ մինչև 44-օրյա պատերազմը Նիկոլը մեկ անգամ հրապարակավ հիմարություն դուրս տվեց Լավրովի հասցեին, բա թե «շոգ է, թող հարմարվի»։ Ու դա արվում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները մխտրելու պետական քաղաքականության շրջանակներում, որի արդյունքում Թուրքիան մտավ և ամուր դիրքավորվեց Հարավային Կովկասում։

Էլի՞ տեղ եք բացում թուրքերի համար։

  1. Եվ ամենակարևորը։ Իսկ ձեզ չի՞ թվում երեկվա զրույցից հետո, որ ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության վերաբերյալ Հայաստանի պատճառով որոշման ձգձգումը սաբոտաժ էր Նիկոլի կողմից, որպեսզի Պրահայում առաջ տան ԵՄ մոնիտորինգային առաքելութայն հարցը։

Իսկ դուք հասկանո՞ւմ եք, որ նման «գեղցի շուստրիությունների» պատճառով ենք ընկել այս օրը, ու սա, ավաղ, դեռ վերջը չի։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից