ԵՄ-ից այսօր տեխնիկական խումբ կժամանի Հայաստան. ԱԳ փոխնախարար

Այսօր Եվրոպական միությունից ՀՀ կժամանի տեխնիկական խումբ՝ քննարկելու ԵՄ փաստահավաք առաքելության տեղակայման վայրը և բոլոր չափանիշները՝ համաձայն  որոնց, պետք է տեղակայվի ԵՄ փաստահավաք առաքելությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար  Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վայրերին վերաբերող հարցին։
Դիտարկմանը՝  ՀԱՊԿ-ն էլ է ցանկություն հայտնել դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին, հայկական կողմը որի՞ն կտա նախընտրությունը,  փոխնախարարն ասաց. «Մենք բաց ենք բոլոր այն առաջարկներին, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որպեսզի խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:

Խոսելով Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած առաջարկների մասին, Պ. Հովհաննիսյանը նշեց. «Աշխատանքային պրոցես է, քննարկում ենք այդ առաջարկները, մշակում ենք մեր առաջարկները։ Աշխատանքային  գործընթաց է, որը մեկնարկել է։ Սկզբունքային անընդունելի կետեր չկան, այդ առաջարկները լիարժեք չեն, այդ պատճառով հայկական կողմը ներկայացրել է իր առաջարկները»։