Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Պրահայում

«Al-Monitor»-ը մանրամասներ է հաղորդում հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպումից։

Ըստ լրատվականի՝ Փաշինյանը Էրդողանից աջակցություն է խնդրել գերիներին ազատելու և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում։ Դե-ֆակտո վարչապետը առաջարկել է հիմք ընդունել ոչ թե 1919-20 թթ.-ի, այլ խորհրդային քարտեզները։

Էրդողանն իր հերթին պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից և բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

 

Հայկական ալիք | @hayaliq