Այլևս չի լինելու անվտանգ Ջերմուկ, եթե մենք որպես հեռագնա օրակարգ չսահմանենք «հեռավոր» Քարվաճառի խնդրի լուծումը

Կան պարզագույն ճշմարտություններ, որոնք, մեզանում, ցավոք, լրացուցիչ բացատրությունների կամ արձանագրումների կարիք ունեն։

Դրանցից մեկը Հայաստանն այս փուլում առնվազն կենսունակությունից և զարգացման հեռանկարից զրկելուն միտված ծրագրով մեթոդաբար առաջ շարժվող ագրեսիվ թշնամուն դեմ հանդիման պատրանք ունենալն է, թե ռազմավարական խորությունից զուրկ և խիստ խոցելի տարածքով նույն այդ թշնամու լկտի նկրտումների պայմաններում հնարավոր է անվտանգ Հայաստան ունենալը։

Հայաստանի ռազմավարական խորքի ապահովման խնդիրը պետք է դառնա մեր ազգի և պետության անվտանգության ապահովման առաջնային օրակարգերից մեկը, կամ այլ խոսքերով, լայն իմաստով այլևս չի լինելու անվտանգ Ջերմուկ, եթե մենք որպես հեռագնա օրակարգ չսահմանենք «հեռավոր» Քարվաճառի խնդրի լուծումը։

 

Վարդան Ոսկանյան