Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանի նոր հարձակման հետեւանքով այսօր Հայաստանի տարածքում երեք հայ զինծառայող է զոհվել։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի.

Կանգնիր հայկական ժողովրդավարության կողքին»,- գրել է Փաշինյանը Թվիթերի իր էջում:

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ավելի ուշ նախարարությունը տեղեկացրել է, որ ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: