Եկեղեցուն առաջարկում ենք կանխիչ միջոցներ ձեռնարկել, դա կդառնա Հայրենիքի փրկությանն ուղղված քայլ․ Ռոբերտ Քոչարյան

Պետականության բացակայության պայմաններում դրա գործառույթը հարյուրամյակներ շարունակ կատարել է եկեղեցին, այսօր մենք եկեղեցուն առաջարկում ենք կանխիչ միջոցներ ձեռնարկել։ Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա եկեղեցուն առաջարկել է հանձն առնել որոշակի գործառույթ ընթացիկ գործընթացներում։ «Դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, չի համարվի եկեղեցու ներգրավում քաղաքականության մեջ, այլ կդառնա Հայրենիքի փրկությանն ուղղված քայլ»,- ավելացրել է Քոչարյանը։