ԱՄՆ-ն չի արգելի Կիևին գնդակոծել այն տարածքները, որտեղ անցկացվել են հանրաքվեներ. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ը չի արգելի Ուկրաինային գնդակոծել այն տարածքները, որտեղ անցկացվել են հանրաքվեներ Ռուսաստանին միանալու վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Լուգանսկում, Դոնեցկում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերում սեպտեմբերի 23-ին անցկացվել են հանրաքվեներ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու վերաբերյալ։ Քվեարկությունն ավարտվել է սեպտեմբերի 27-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին։

Ընտրական հանձնաժողովների տվյալներով՝ ընտրողների 98,42%-ը կողմ է արտահայտվել Լուգանսկը  Ռուսաստանին միանալուն։ Զապորոժիեի շրջանում 93,11%-ն է կողմ քվեարկել, Խերսոնի շրջանում՝ 87,05%-ը։

«Ուկրաինան բացարձակ իրավունք ունի պաշտպանվելու իր ողջ տարածքում, ներառյալ այն տարածքների վերադարձը, որն այս կամ այն ​​կերպ ապօրինի օկուպացվել է Ռուսաստանի կողմից», – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է նրա խոսքերը։

Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի այդ տարածքները դիտարկել որպես Ուկրաինայի մաս։

«Քանի որ ռուսների կողմից բռնակցված տարածքների շուրջ մեր և ուկրաինացիների համար փոփոխություններ չկան, ուկրաինացիները կշարունակեն անել այն, ինչ անհրաժեշտ է նրանցից խլված հողերը վերադարձնելու համար: Մենք կշարունակենք աջակցել նրանց այդ հարցում»,- ասել է նա։