Խաղաղություն չի կարող հաստատվել ուժի կիրառման պայմաններում․ Նիկոս Դենդիաս

ԼՂ հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է, մենք նպաստում ենք միջազգային իրավունքի շրջանակում փոխադարձ ընդունելի լուծումների խաղաղ ձեռքբերմանը։ Այս մասին Երևանում հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։

Ընդգծելով միջազգային իրավունքը հարգելու անհրաժեշտությունը՝ Դենդիասը նշել է ՀՀ վարչապետ Փաշինյանի խիզախությունը, որը նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի համար։

«Խաղաղություն չի կարող հաստատվել ուժի կիրառման պայմաններում։ Դա վերաբերում է Կովկասին և ամբողջ աշխարհին։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներդրումը զգալի է։ Եվրոպական մյուս գործընկերների հետ մենք պատրաստ ենք օգնել որպես միջնորդներ շարունակել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո։ Մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը, բայց մարդիկ պետք է կարողանան կողք կողքի խաղաղ ապրել»,-հավելել է նա։