Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ծառայողական քննություն է կատարվում․ ոստիկանություն

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարայանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, կարմիր և սև բերետավորները, ուժ կիրառելով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների հարազատներին: Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են: