Բայդենը սպառնացել է Չինաստանի հետ հակամարտության դեպքում անցնել Թայվանի կողմը

Վաշինգտոնը կպաշտպանի Թայվանին՝ Չինաստանի հետ ռազմական հակամարտության դեպքում: CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Այո, այն դեպքում, երբ տեղի ունենա աննախադեպ հարձակում»,- ասել է Բայդենը։

Նա պարզաբանել է, որ այնուհանդերձ ԱՄՆ-ը իբր շարունակում է ճանաչել Չինաստանի տարածքային ամբողջականությունը։

«Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ ստորագրել ենք տարիներ առաջ: Եվ այն, որ կա «մեկ Չինաստան» քաղաքականություն, և որ Թայվանն ինքն է որոշում կայացնում ինքնիշխանության վերաբերյալ: Մենք չենք խրախուսում Թայվանին անկախանալ Չինաստանից, չնայած կղզու հետ համագործակցությանը»,- ասել է Բայդենը:

Թայվանի շուրջ իրավիճակը սրվեց օգոստոսին այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այցելեց Թայբեյ։ Ի պատասխան՝ Պեկինը լայնածավալ զորավարժություններ սկսեց կղզու ափերի մոտ, պատժամիջոցներ սահմանեց թայվանական երկու հիմնադրամների՝ անձամբ Փելոսիի և նրա հարազատների նկատմամբ և այլ միջոցներ ձեռնարկեց։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունը դրել է Վաշինգտոնի և Թայբեյի վրա։

ՉԺՀ-ը չի ճանաչում Թայվանի ինքնիշխանությունը, այն համարում է իր նահանգը և կտրականապես դեմ է նրա շփումներին այլ երկրների պաշտոնյաների և զինվորականների հետ։