Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն իր սկզբնական փուլում է

Ադրբեջանն ու Հայաստանը հաշտեցման ճանապարհի միայն սկզբում են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «ՌԻԱ Նովոստի»ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ակնհայտ է, որ մենք երկու երկրների հաշտեցման դժվարին ճանապարհի միայն սկզբում ենք։ Կայուն արդյունքների հասնելը ժամանակ եւ զգալի ջանք կպահանջի երկու կողմերից»,- ասել է նա:

«Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն իր սկզբնական փուլում է, մեր խնդիրն է առանց դրսի միջամտության ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները աշխատանքի առավելագույն արդյունավետությունն ապահովելու, սահմանային գոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելու համար, որպեսզի խուսափենք երկու կողմերի համար նման զգայուն սահմանային հարցերում քաղաքականացումից և սրացումներից։ Ցավոք, այն առանց ընթացքի խափանման առաջ չի գնում։ Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակը կտրուկ սրվեց»,-ասել Գոնչարը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ը կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։