ԱՄՆ-ը պետք է անհապաղ դադարեցնի անվտանգության ոլորտում ամբողջ աջակցությունը Ադրբեջանին. Բոբ Մենենդես

Խորապես մտահոգված եմ Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին հաղորդագրություններով. Այդ մասին թվիթերում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը։

«Հայկական քաղաքների և խաղաղ բնակչության գնդակոծությունն անօրինական է և անընդունելի։ Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը: ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի անվտանգության ոլորտում ամբողջ աջակցությունն Ադրբեջանին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍներ: