ԱԺ նիստն սկսվել է լռության րոպեով․ ՈՒՂԻՂ

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավորները լռության րոպեով հարգել են այսօրվա մարտերում զոհված զինծառայողների հիշատակը։

Համապատասխան առաջարկությամբ հանդես է եկել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են ինտենսիվորեն հրետակոծել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի հայկական դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքին։ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված։