Գիտության ճամբար՝ Ազատության հրապարակում

Մինչև սեպտեմբերի 11-ը` ամեն օր ժամը 17:00-23:00-ը «Սթարմուս VI» միջազգային փառատոնի շրջանակներում Ազատության հրապարակում կգործի գիտության ճամբար:

Ճամբարի տաղավարներում կարելի է ծանոթանալ գիտության տարբեր ոլորտներին, լսել դասախոսություններ, իսկ երեկոյան մասնակցել համերգների:

Ծրագրի շրջանակում նաև Երևանի անգլիական այգում տեղակայված «Պլանետարիում»-ում մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 20:00-23:00-ը ցուցադրումները կլինեն անվճար։