Իտալիայում հայտարարել են Ուկրաինայի համար աղետալի իրավիճակի մասին

Ուկրաինայում Կիևի և նրա դաշնակիցների համար աղետալի իրավիճակ է ստեղծվել, հայտարարել է իտալացի սոցիոլոգ Ալեսանդրո Օրսինին Rai 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրավիճակն Ուկրաինայում պարզապես աղետալի է: Ուկրաինան խորտակվում է ավերածությունների մեջ, կան ավելի ու ավելի շատ մահեր: Եվ մինչ այժմ ամենակարևոր ռազմական հաղթանակը բաժին է ընկել Ռուսաստանին»,- հայտարարել է Օրսինին:

Նա հիշեցրել է, որ դեռ հուլիսին դաշնակից ուժերը վերահսկողության տակ են վերցրել Լուգանսկի ողջ տարածքը։ Այժմ Դոնբասի ամբողջական ազատագրման համար Ռուսաստանին և ժողովրդական հանրապետություններին մնում է միայն հաղթահարել ուկրաինական զորքերի վերջին պաշտպանական գիծը Սլավյանսկի և Կրամատորսկի տարածքում, ընդգծել է սոցիոլոգը։

Մասնագետը նշել է, որ Մոսկվայի հաղթանակն այս հատվածում «սպասելի» կլինի, իսկ Կիևի համար՝ ողբերգություն, քանի որ դաշնակից ուժերը կկարողանան վերահսկել Ղրիմից մինչև Դոնբաս ողջ տարածքը։

Միևնույն ժամանակ, արևմտյան լրատվամիջոցները խեղաթյուրում են իրավիճակը մարտի դաշտում՝ միտումնավոր նսեմացնելով ռուսական հաջողությունները, ընդգծել է Օրսինին։

«Հիմա մեր խնդիրն այն է, որ մենք թաքցնում ենք Ուկրաինայում Արևմուտքի և ԵՄ-ի լիակատար ձախողումը, չենք խոսում այն ​​մասին, թե իրականում ինչ է կատարվում»,- եզրափակել է սոցիոլոգը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։