Ցորենն Ուկրաինայից տանում են ոչ թե քաղցած երկրներ, այլ ԵՄ երկրներ․ Պուտին

«Ցորենն Ուկրաինայից տանում են ոչ թե քաղցած երկրներ, այլ Եվրոպական Միության երկրներ»,-Վլադիվոստոկում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում:

«Հացահատիկով լի միայն 2 նավ է ուղևորվել զարգացող երկրներ»,- ընդգծել է Պուտինը: Նա նաև հայտարարել է, որ դրա պատճառով կարող է սահմանափակվել Ուկրաինայից հացահատիկի արտահանումը։ «Ես այդ թեմայով անպայման կխորհրդակցեմ Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի հետ։ Չէ՞ որ մենք նրա հետ ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմ ենք մշակել»,- հավելել է Պուտինը։