Հայտնի է՝ ով է կանգնած Բերդյանսկի պարետի դեմ մահափորձի հետևում

Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքի պարետի դեմ մահափորձի հետևում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբ է կանգնած։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

«Ահաբեկչության և Բերդյանսկի պարետի դեմ մահափորձի հետևում Զելենսկու ռեժիմի ահաբեկիչներն են կանգնած», – ասել է նա:

Նրա խոսքով՝ այժմ ուկրաինացի դիվերսանտների որոնում է իրականացվում։

Նշենք, որ այսօր Բերդյանսկի կենտրոնում՝ քաղաքի վարչակազմի շենքի մոտ, պայթյուն է հնչել։ Իշխանությունը դա ահաբեկչություն է որակել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պայթեցվել է քաղաքի պարետ Արտյոմ Բարդինին պատկանող ավտոմեքենան։ Նա ծանր վիճակում հոսպիտալացվել է։