Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Մադրիդ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Մադրիդ։

Այս մասին, ինչպես հաղորոդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Տեղեկության համաձայն՝ այցի շրջանակներում Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպումներ կունենա Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրամիության և համագործակցության նախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։