Ու՞ր են սորոսական «հետույք ճղողները», երբ նախկինում բանակում մեկ-երկու դեպք էր գրանցվում․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երկու տարի ունենալով ռամագերիների վերադարձն ապահովելու բոլոր իրավական հիմքերը, Հայաստանն այդ հարցով չի զբաղվում:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը զեկույց է հրապարակել Արդբեջանի մասին, որտեղ նշված է, որ գերիներին խոշտանգում են, նրանց նկատմամբ հումանիտար իրավունքը չի կիրառվում:

Նորմալ իշխանություն ունենալու դեպքում այդ փաստերը կբարձրաձայնվեին միջազգային ատյաններում, մինչդեռ Նիկոլը Ալիևի քիսաչի է աշխատում:

Նա քաղաքական իմպոտենտ է, նա չի կարողանում լուծել գերիների հարցը դրսում, որովհետև ինքն ու իր թափթփուկները երկրի ներսում հայտարարում են, որ այդ մարդիկ դասալիք են ու իրենց համար գոյություն չունեն:

Նախընտրական շրջանի հերոսները հիմա դարձան դասալի՞ք:

Չորս հանդիպումից երրորդն է, երբ ոչ մի գերի, անգամ որպես ժեստ, չեն ուղարկվում հայրենիք:

Լսե՞լ եք մի դեպք, որ Հայաստանի խորհրդարանը ներկայացնող ուսապարկերը, տարբեր համապատասխան տեղերում ծվարած դեսպանիկները կամ արտախորհրդարանական ցիրկը զբաղվի այդ հարցով:

303 անհետ կորած, 100-ից ավել ռազմագերի, 100-ից ավել չնույնականացված դիակ…մեր երեխեքի խնդրով ոչ ոք չի զբաղվում:

Մենք ինչ ժողովուրդ ենք դարձել, սարսափում եմ:

Ու՞ր են սորոսական «հետույք ճղողները», երբ նախկինում բանակում մեկ-երկու դեպք էր գրանցվում»: