ԵԱՏՄ երկրների վարչապետները ժամանել են Ղրղզստան՝ Միջկառավարական խորհրդին մասնակցելու համար

Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի և Բելառուսի վարչապետները ժամանել են Ղրղզստան՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին մասնակցելու, հայտնում է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթա քաղաքում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակիցները կքննարկեն մի շարք արդիական հարցեր ինտեգրացիոն ասոցիացիայի շրջանակներում:

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Ղրղզստան են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը»,- ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նշել է, որ «Իսիկ-Կուլ» միջազգային օդանավակայանում կառավարությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի փոխնախագահ Բակիտ Տորոբաևը։

Բացի այդ, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը որպես հյուր կմասնակցի նիստին՝ Ղրղզստանի կաբինետի ղեկավար Ակըլբեկ Ջափարովի անձնական հրավերով։

Սպասվում է նաև Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովի ժամանումը, որը միջկառավարական խորհրդին կմասնակցի դիտորդի կարգավիճակով։