Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները մի շարք փաստաթղթեր են ստորագրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Քասիմ-ժոմարտ Տոկաևը Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության առանցքային հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային, տարանցիկ, մշակութային և հումանիտար համագործակցության ամրապնդմանը։

Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բանակցությունների արդյունքում երկու պետությունների ղեկավարները մի շարք փաստաթղթեր են ստորագրել:

Ստորագրվել է հռչակագիր Ղազախստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և դաշնակցային փոխգործակցության խորացման մասին:

Ղազախստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համագործակցության զարգացման համապարփակ ծրագիր 2022-2026 թթ.:

Համաձայնագիր Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին:

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին 2023-2024 թթ.:

Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության և Ադրբեջանի մշակույթի նախարարության միջև մշակութային համագործակցության ծրագիր 2022-2025 թթ.:

Թուրքեստան և Շուշի քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:

Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարության և Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալության միջև:

Թուրքեստան և Շուշի քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:

Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարության և Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալության միջև:

Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության և Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության և Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության և Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության միջև տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության մասին: