ՌԴ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ–ի հնարավոր այցը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ–ի առաքելության հնարավոր այցն ու կայանքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ–ի կայքից։

«Զրուցակիցները մանրամասն քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակն ու կայան` ՄԱԳԱՏԷ–ի առաքելության այցը կազմակերպելու առկա հնարավորությունները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ` ՌԴ–ի և Ֆրանսիայի նախագահների` օգոստոսի 19-ին կայացած հեռախոսազրույցի համատեքստում։

Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգագոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ի՝ քաղաքին հարող տարածքը։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ այն ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: