Եռամսյա հավաքների մասնակիցներին

  • Մեր արտաքին և ներքին թշնամիների նպատակը քաղաքական հայերիս շարքից հանելն է։ Այս իշխանությունների համար նման նպատակ ունեն նաև եռամսյա հավաքները։ Դրանց իմաստը ոչ թե հայրենիքի պաշտպանունակությունը բարձրացնելն է, այլ քաղաքական հայերին պատժելը։ Այսպես հայ զորակոչիկների հետ վարվում էին մեկ էլ Օսմանյան բանակում։
  • Ըստ այդմ՝ խորհուրդ եմ տալիս եռամսյա հավաքների բոլոր քաղաքական հայ մասնակիցներին զերծ մնալ հեռախոս գործածելուց, զանգերի և սմսների ժամանակ սեփական տեղորոշումը կամ այլ մարտական մանրամասներ ասելուց։ Անգամ ձեր կնոջը, մորը կամ քրոջն ուղարկված նկարը կարող է շինծու քրեական գործում ծառայել որպես պետական դավաճանության ապացույց։ Դիրքերից առհասարակ չարժե խոսել, իսկ զորամասում՝ համացանցային կապով։
  • Մենք՝ քաղաքական հայերս, պետք է խնայենք մեզ, քանզի մենք ենք «երկրի աղը. եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի» (Մտթ․ 5։13)։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյան