Բայդենը խոստացել է ստորագրել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է ԱՄՆ Սենատի որոշմանը հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք։ Այս մասին հինգշաբթի օրը՝ օգոստոսի 4-ին, հայտարարել է Սպիտակ տունը։
«Ես անհամբեր սպասում եմ անդամակցության մասին արձանագրությունների ստորագրմանը և ողջունում եմ Շվեդիային և Ֆինլանդիային՝ երկու հզոր ժողովրդավարություններին, որոնք ունեն չափազանց հզոր զինված ուժեր, պատմության մեջ ամենամեծ պաշտպանական դաշինքի շարքերում», – ասել է պետության ղեկավարը։
Նա նաև հույս է հայտնել, որ համատեղ անվտանգության հարցերում կամրապնդվի միջազգային համագործակցությունը։
Չորեքշաբթի ավելի վաղ ԱՄՆ Սենատը հաստատել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու արձանագրությունները վավերացնելու բանաձևը։