Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովն ընդգծել է, որ քննարկվել է նաև իրադրությունը՝ կապված ԼՂ-ում  հակամարտության սրման հետ: «Ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները»,- ասել է նա:

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: