Ռուսաստանը լողում է փողի մեջ, մինչդեռ Արևմուտքը տառապում է պատժամիջոցների պատճառով. The National Interest

Արևմտյան պատժամիջոցները չկարողացան փչացնել ռուսական տնտեսությունը, գրում է The National Interestի ամերիկյան պարբերականը։

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Ռուսաստանի արտաքին առևտրի հաշվեկշռի մնացորդը կազմել է ռեկորդային 70,1 մլրդ դոլար։ Ռուբլին նախանձելի կայունություն է ցուցաբերել՝ հասնելով եվրոյի նկատմամբ 2015 թվականի արժեքներին։ Այդ հաջողությանը նպաստում են ապրանքների բարձր գները և նավթ, գազ, հացահատիկ ու ոսկի արտահանելու Ռուսաստանի կարողությունը:

Եվրոպական երկրներն իրենց հերթին պատժամիջոցների սահմանումից հետո կանգնեցին երկակի խնդրի առաջ՝ Ռուսաստանից մատակարարումների նվազման պատճառով վառելիքի պակաս ունեն, իսկ էներգակիրների գների աճը խթանում է գնաճը։

Սահմանափակումները, ասվում է նյութում, ավելի շատ խնդիրներ են բերում ամբողջ աշխարհին, քան հենց Ռուսաստանին։ Տնտեսական տեսանկյունից երկիրը «մեկ գրամ չի տուժել», ամփոփել է The National Interest-ը։