LIVEnews.am-ին և լրագրողին փորձում են լռեցնել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ փաստաբան Աննա Ծառուկյանը, հաղորդավար Լուսինե Այրապետյանը։

Հաղորդման հյուրերը պարզաբանեցին, թե ով և ինչու է դատական հայց ներկայացրել LIVEnews.am-ի և լրատվամիջոցի լրագրող, հաղորդավար Լուսինե Այրապետյանի դեմ, արդյո՞ք հայցվորի՝ դատարանին ներկայացրած հիմքերը համոզիչ են զրպարտության համար մեղադրանք ներկայացնելու համար։

Աննա Ծառուկյանն ասաց, որ այսօր այդ գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավորի վարքը կասկածներ առաջացրեց կողմնակալության մասին, քանի որ դատավորը նրան, ով Լուսինե Այրապետյանի շահերի պաշտպանն է, փորձում էր զրկել նյութերին ծանոթանալու հնարավորությունից։ Եվ միայն ինքնաբացարկի միջնորդության մասին Աննա Ծառուկյանի հայտարարությունից հետո դատավորը գործին առնչվող նյութերը հանձնել է նրան։

Մանրամասները՝ տեսանյութում