Իրանը դեմ է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի սահմանի արգելափակման քաղաքականությանը

Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը։ Այս մասին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում, հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

«Եթե լինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, ապա Իսլամական Հանրապետությունը դեմ է նման որոշմանը, քանի որ այդ սահմանը հազարավոր տարիների հաղորդակցության ուղի է», – հայտարարել է Իրան հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Խամենեին նաև տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի համընդհանուր համագործակցության զարգացումը շահավետ է համարել՝ նշելով, որ Իրանն ու Թուրքիան դժվար ժամանակների բարեկամներ են:

Կողմերը նաև խոսել են սիրիական հարցի շուրջ, անդրադարձել Թուրքիայի՝ Սիրիայում սպասվելիք ռազմական գործողությանը։ Խամենեին նշել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր է: