Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 14։15-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։

Հիշեցնենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել էին, որ պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ Դիլիջանի թունելն այսօր կհոսանքազրկվի: