Էս հույները բան չեն հասկանում «խաղաղության դարաշրջանից», «видите ли» պատրաստվում են իրենց հայրենիքի համար կռվել բարբարոս թուրքերի դեմ
Բավականին մտահոգիչ զարգացումներ են գեներացվում թուրք-հունական ուղղությամբ։
Ավելի հստակ, թուրքերը արդեն մեկ տարուց ավել իրականացնում են սադրիչ գործողություններ Հունաստանին պատկանող Էգեյան կղզիների շուրջ։
Թուրքերը նույնիսկ ակնարկում են, որ հնարավոր է տարածքային պահանջներ ներկայացնեն հույներին։
Հույները իրենց հերթին կտրուկ ավելացրել են Թուրքիայի հետ սահմանային գոտիում ռազմական ենթակառուցվածքների և ծանր զրահատեխնիկայի ծավալը։
Հա… հիշեցնեմ, որ երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են։
…
Էս հույները հեչ բան չեն հասկանում «խաղաղության դարաշրջանից», իրենց երկիրը թշնամուն հանձնելու տեղը, «видите ли» պատրաստվում են իրենց հայրենիքի համար կռվել բարբարոս թուրքերի դեմ։ Հետաքրքիր ժողովուրդ են…
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից