Իրանը և Վատիկանը քննարկել են ճգնաժամերի կարգավորման ուղիները
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը երեքշաբթի հանդիպել է Վատիկանի պետքարտուղար և արտաքին գործերի նախարար, կարդինալ Պիետրո Պարոլինի և արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալահերի հետ։ Տեղեկացրել է ԻՐՆԱ լրատվական գործակալությունը։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, փոխադարձ շահերն ու միջազգային իրադարձությունները: Նրանք նաև ընդգծել են կրոնների միջև երկխոսության կարևորությունը Իրանի իսլամական ճեմարանների ղեկավար այաթոլլա Ալի Ռզա Արաֆիի՝ Վատիկան այցի շրջանակներում:
Իրանի և Վատիկանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև խաղաղության ամրապնդման և միջազգային կայունության ուղիների վերաբերյալ։
Ամիր Աբդոլահիանը հանդիպման ժամանակ ներկայացրել է պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում առկա վիճակը՝ նշելով, որ Իրանը կայուն համաձայնագրի կողմնակից է։