Թուրք ժողովուրդն ընդվզում է ՆԱՏՕ-ի դեմ, հայտարարել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարը

Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը, որը երկրի խոշոր քաղաքներում երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու լայնածավալ արշավ է սկսել, հազարավոր ստորագրություններ է հավաքել ավելի քան հարյուր նահանգներում և շրջաններում, Թուրքիայի ժողովուրդը ապստամբում է Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ։ Հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Օզգուր Բուրսալըն: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Vatan (Հայրենիք) կուսակցությունը մտադիր է Թուրքիայի կառավարությանն առաջարկել դուրս գալ ՆԱՏՕ-ից, դաշինքի դեմ քաղաքականությունը կարևոր է երկրի տնտեսական ապագայի համար, ավելի վաղ հայտարարել էր կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը։ «Հայրենիքը» ներկայացված չէ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում), ակտիվորեն հանդես է գալիս եվրասիական տարածքի հետ Թուրքիայի սերտ համագործակցության օգտին, կոչ է անում Անկարային ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին։

«Թուրք ժողովուրդն ապստամբում է ՆԱՏՕ-ի դեմ: Մեր կոչերը կարճ ժամանակում քամու պես ցրվեցին ավելի քան 100 նահանգներում և շրջաններում, հավաքեցին հազարավոր ստորագրություններ և արժանացան մեր քաղաքացիների աջակցությանը»,- Բուրսալայի խոսքերը մեջբերում է Aydınlık թերթը։