Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացնում է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները։

 Չինաստան

  • Չինաստանի ՌՕՈւ-ի զինանոցում առաջին անգամ նկատվել է Ս-400 ԶՀՀ-ն իր՝ 9Մ96Ե արձակման կայանով։
  • Պենտագոնը ձեռնամուխ է եղել Խաղաղ օվկիանոսի Թինիան կղզում ավիաբազա ստեղծել, որը առայժմ կծառայի որպես պահուստային օբյեկտ և կարող է հանդիսանալ որպես փոխարինող բազա Չինաստանի կողմից Գուամում ԱՄՆ-ի խոշորագույն ռազմակայանի հնարավոր ոչնչացման դեպքում։
  • Չինաստանի ՊՆ-ն կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դադարեցնել Թայվանի հետ բոլոր տեսակի պաշտոնական շփումներն ու ռազմական կապերը։ Հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ և հավելել, որ «Չինաստանին զսպելու համար Թայվանին օգտագործելու ցանկացած փորձ կամ Թայվանին օգնությունը ուժի միջոցով վերամիավորվելուն դիմադրելու փորձերը դատապարտված է ձախողման»։
  • Չինաստանը կշարունակի ավիակիրներ կառուցել ՉԺՀ ռազմածովային ուժերի համար։ Ավելի վաղ Չինաստանը ջուրն էր իջեցրել իր երրորդ՝ «Ֆուցզյան» ամենաժամանակակից ավիակիրը։ ՉԺՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով, երկրում ավիակիրների նավատորմի զարգացումը կիրականացվի ազգային անվտանգության պահանջները հաշվի առնելով։
  • Խաղաղ օվկիանոսում, Կալիֆոռնիայի ափից 160 կմ հեռավորության վրա գտնվող ջրային տարածքում գիշերային մթության մեջ, չորս և վեց միավոր խմբերով ԱԹՍ-ներ են թռչել՝ հետապնդելով ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը՝ հետախուզական տեղեկություններ հավաքելով դրանց վերաբերյալ։ Անօդաչուները արագությամբ չեն զիջել ռազմական նավերին և անարգել ու 4 ժամ անդադար թռչել են անգամ վատ տեսանելիության պայմաններում:
  • Ջո Բայդենի վարչակազմը չինական հինգ արտահանող ընկերությունների ներառել է «Սև ցուցակում» պատժամիջոցների խախտման համար, որոնք կապված են Ուկրաինա ներխուժումից առաջ և դրա ժամանակ ռուսական ռազմական և պաշտպանական ընկերություններին աջակցելու հետ: Խոսքը «Connect Electronics, Kingtai Technology», «China Electronics», «Winning Electronic» և «World Jetta (Hong Kong) Logistics» ընկերությունների մասին է:
  • Ճապոնիան բողոք է հայտնել ՉԺՀ-ին այն բանից հետո, երբ նկատել է Արևելաչինական ծովում վիճելի կղզիների շուրջ իր տարածքային ջրերից ոչ հեռու գտնվող չինական ռազմանավերը:

Թուրքիա

  • Թուրքական «Բայքար» ընկերությունը 3 «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ է նվիրել Ուկրաինային։
  • Անկարան կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայում տեղի ունեցող «կործանարար պատերազմը»
  • Սպիտակ տանը հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանն աջակցելու Թուրքիայի որոշումից հետո հնարավոր են դարձել նախագահներ Բայդենի եւ Էրդողանի ուղիղ բանակցությունները: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ Վաշինգտոնը վճռականորեն պաշտպանում է իր F-16 կործանիչների խմբի արդիականացման Անկարայի ծրագրերը: Դա ծանրակշիռ ներդրում կլինի դաշինքի անվտանգության գործում, նշել են Սպիտակ տանը:
  • Էրդողանը հայտարարել է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ համաձայնագրի շրջանակներում Ստոքհոլմից երաշխիքներ են ստացել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ավելի քան 70 անդամների արտահանձնման վերաբերյալ:
  • Թուրք ինժեներները իրականացրել են MK-82 կառավարվող ավիառումբի հաջող փորձարկումները, որն իրականացվել է ավելի քան 9000 մետր բարձրությունից AKINCI-B ԱԹՍ-ի միջոցով, իսկ լազերով առաջնորդվելն ապահովել է Bayraktar TB2 ԱԹՍ-ն:

Իրան

  • Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իրանական հակահետախուզության իսրայելական ուղղության ղեկավարն ինքն է հավաքագրվել Մոսսադի կողմից: Ահմադինեժադի խոսքով՝ դա թույլ է տվել Իսրայելին հաջողությամբ անցկացնել զանգվածային հատուկ գործողություններ Իրանում՝ ներառյալ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ փաստաթղթերին հասանելիությունը:
  • «Al Arabiya»-ն հայտնել է, որ Իրանը Սիրիա է տեղափոխում հակաօդային պաշտպանության համակարգեր, որպեսզի դիմակայի իսրայելական ավիահարվածներին:

Իրաք

  • Իրաքի խորհրդարանը նախապատրաստում է երկրի տարածքից Թուրքական զորքերի արտաքսման շարժում։ «Ֆարս» գործակալությունը հայտնում է, որ Իրաքի խորհրդարանում «Ալ-Ֆաթհ» կոալիցիայի ներկայացուցիչ Մեհդի Թակին հայտարարել է Իրաքի տարածքից Թուրքական զորքերի արտաքսման համար խորհրդարանական շարժում է սկսվել։ Իրաքի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության կոմիտեն նաեւ հայտարարել է, որ կառավարությանը խնդրել է անվտանգության հարցերով խորհրդակցություն անցկացնել թուրքական ագրեսիայի հետաքննության համար:
  • ԱՄՆ պետդեպարտամենտը «Ալ Ջազիրա» հեռուստատեսությանը հայտնել է, Էրբիլում անօդաչու սարքի հնարավոր հարձակման մասին։ Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Իրաքի Քուրդիստանում անհայտ անձինք հարձակվել են Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության վրա կամիկաձե ԱԹՍ-ի օգնությամբ։ Արդյունքում պատճառվել է նյութական վնաս և տուժել է 3 մարդ։
  • Իրաքի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Անբար նահանգում գտնվող նշանակետերի, որտեղ թաքնվել են ԻՊ ահաբեկիչները։

 Սիրիա

  • ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է արմատական իսլամիստական «Հուրաս ադ-Դին» խմբավորման առաջնորդներից մեկի՝ Աբու Համզի Ալ-Յամանիին ոչնչացնելու մասին։ Միջազգային կոալիցիայի հարվածային անօդաչու թռչող սարքը հարձակվել է ահաբեկչի վրա, երբ վերջինս մոտոցիկլով Քմեյնես-Իդլիբ մայրուղու վրա է եղել։
  • Թուրքիայի զինված ուժերը խոցել են «սիրիական ժողովրդավարական ուժերի» երկու տրանսպորտային միջոց Խան ալ Ջաբալ գյուղի շրջանում, ինչպես նաև Թել Ռիֆաթ քաղաքում քրդական զինված կազմավորումների ռազմաբազան: Թուրքական բանակի հրետանային ստորաբաժանումները գնդակոծել են սիրիական ժողովրդավարական ուժերի դիրքերը Հալեպի հյուսիսում գտնվող Տալ Քարախ, Աքիբա և Իբբին բնակավայրերում։
  • Պաշտոնապես հայտարարվում է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության մասշտաբային ակտիվ փուլը դեռ չի սկսվել։
  • Սիրիայի Հալեպ նահանգում պրոթուրքական խմբավորումներից մեկի ինը գրոհայիններ ոչնչացվել են միկրոավտոբուսի մեջ հակատանկային կառավարվող հրթիռի արձակման հետևանքով։
  • Թուրքական բանակի ռազմական շարասյունը Սիրիայի տարածք է ժամանել Աս-Սալյամա բնակավայրի սահմանային անցակետով: Տեղական աղբյուրները հայտնում են նաև Սիրիայի զինված ուժերի լրացուցիչ ուժերի ժամանման մասին Միննիգ օդանավակայանի տարածք, որը գտնվում է Հալեպի հյուսիսում։
  • Հզոր պայթյուն է տեղի ունեցել սիրիական Տարտուսում։ Այդ տարածաշրջանում տեղակայված է ռուսական ռազմածովային բազան։
  • Իսրայելի ՌՕՈւ F-16 կործանիչները հուլիսի 2-ի առավոտյան կառավարվող հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայի Տարտուս նահանգում, որի արդյունքում երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։
  • 10 միավոր զրահատեխնիկայից բաղկացած թուրքական ռազմական շարասյունն Աֆրինից ուղրկվել է դեպի Աազազ։
  • Թուրքիայի ԶՈւ-ին պատկանող ԱԹՍ-ն հարվածել է Թել Ռիֆյաթ քաղաքում գտնվող քրդական զինված կազմավորումների ռազմական օբյեկտին։
  • Թուրքական բանակը հրետակոծել է «սիրիական ժողովրդավարական ուժերի» դիրքերը Ումմ Ադսա, Ումմ Ջալուդ, Աս Սայադա և Գվեյրան գյուղերում։
  • Թուրքիայի ԶՈՒ-ն եւ «սիրիական ազգային բանակի» խմբավորումները համատեղ զորավարժություններ են անցկացրել Թել Թամրայի մերձակայքում։

Իսրայել

  • Իսրայելական SpearUAV ընկերությունը ներկայացրել է Ninox 103 UW Sub-To-Air հետախուզական անօդաչու սարքը, որը կարող է գործարկվել սուզանավից:
  • Նաֆտալի Բենեթը հեռանում է Իսրայելի կառավարության ղեկավարի պաշտոնից։ Նրա տեղը կզբաղեցնի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը։ Վերջինս մասնագիտությամբ լրագրող է, գրող, դրամատուրգ, պետական և քաղաքական գործիչ, ով ստեղծել է «Կա ապագա» կուսակցությունը, որը ներկայացված է Իսրայելի խորհրդարանում։
  • Ադրբեջանն ու Իսրայելը կիբերանվտանգության համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։
  • Իսրայելի պաշտպանության բանակը չեզոքացրել է «Հըզբոլլահի» երեք միավոր ԱԹՍ, որոնք Լիբանանի տարածքից արձակվել են «Կարիշ» գազային հանքավայրի ուղղությամբ: ԱԹՍ-ներից մեկը խոցվել է F-16 կործանիչի կողմից, եւս երկուսը՝ «Բարաք» ԶՀՀ-ի օգնությամբ։

 Աֆղանստան

 Ահաբեկիչները Քաբուլում հարձակում են գործել կրոնական առաջնորդների ժողովի վրա, որը տեղի է ունեցել «Թալիբանի» հովանու ներքո։ Ոչնչացվել են երկու գրոհայիններ, զոհվել են մի քանի թիկնապահներ։

  • Թալիբանի ՌՕՈՒ-ն շարքեր է վերադարձրել ամերիկյան Lockheed C-130H ռազմատրանսպորտային ինքնաթիռը։
  • Աֆղանական սահմանին իրանցի սահմանապահ է զոհվել։ Ավագ սերժանտը սպանվել է զինված հանցագործների հետ բախման ժամանակ, որոնք փորձել են Իրանի տարածք ներխուժել հարեւան Աֆղանական Նիմրոզ նահանգի տարածքից:

ՆԱՏՕ

  • Թուրքիան Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կաջակցի դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը։ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության կոնկրետ քայլերը դաշնակիցների կողմից կհամաձայնեցվեն երկու օրվա ընթացքում։
  • ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Լեհաստանում նոր ռազմաբազայի, Անգլիայում հինգերորդ սերնդի F-35 կործանիչների երկու էսկադրիլիաների, Բալթիկայում ստորաբաժանումների ռոտացիայի ամրապնդման, Իսպանիայում լրացուցիչ էսկադրիլիաների տեղակայման (4-ը կդառնա 6), Գերմանիայում եւ Իտալիայում ՀՕՊ-ի ամրապնդման մասին:
  • Մեծ Բրիտանիան արեւելյան սահմանների ուժեղացման շրջանակներում ՆԱՏՕ-ն Էստոնիա կուղարկի լրացուցիչ ռազմական ստորաբաժանումներ, ներառյալ հակաօդային պաշտպանության միջոցները, հրետանին եւ ուղղաթիռները:
  • ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որում Ռուսաստանը համարվում է անվտանգության գլխավոր սպառնալիք: Նաև նշվում է՝ «Չինաստանը մարտահրավեր է նետում մեր շահերին, անվտանգությանը եւ արժեքներին եւ ձգտում է խաթարել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը»:
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքը Ռուսաստանի դեմ դիմակայությանը պատրաստվում էր դեռևս 2014 թվականից։
  • Մեծ Բրիտանիան Էստոնիա կուղարկի մինչեւ 1000 զինծառայող (երկրում արդեն տեղակայվել է 2000 զինվորական), ինչպես նաեւ ավիակիր հարվածային խումբ՝ ՆԱՏՕ-ի շահերը պաշտպանելու համար: Կիպրոսում կարող են տեղադրվել նաեւ «Eurofighter Typhoon» լրացուցիչ կործանիչներ ՝ դաշինքի եւ Սեւ ծովի հարավային սահմանները ծածկելու համար:
  • Ֆինլանդիայի Լապպեենրանտա քաղաքի քաղաքապետը, որը գտնվում է ռուսական Վիբորգից ընդամենը 70 կմ հեռավորության վրա, առաջարկել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի բազա տեղակայել: Նման նախագիծ կարող է իրականացվել միայն դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո։
  • ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության բանակցություններն ավարտվել են մեկ փուլով, Անդամակցության մասին արձանագրությունները կստորագրվեն հուլիսի 5-ին, երկրները դաշինքի մեջ կմտնեն դրանց վավերացումից հետո:

 ՀԱՊԿ

  • Ղրղզստանի Հանրապետությունում կայացել են երկրորդ շտաբային բանակցությունները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերի շուրջ:
  • Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ նշել են, որ Ռուսաստանն ու Բելառուսը արդյունավետ համագործակցում են ՀԱՊԿ-ում՝ նպաստելով, որ ՀԱՊԿ-ը համարվի որպես տարածաշրջանային և միջազգային անվտանգության հեղինակավոր երաշխավոր: Ստեղծվել են փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ՝ ներառյալ ռազմական համագործակցությունը, խաղաղապահությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, հանցավորության հակազդումը։