Փաշինյանական ռեժիմի հերթական մանիպուլյացիան…

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուկյան էջում գրում է, որ 2023 թվականի հունվարից նախաձեռնվելու են մինիմալ աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացումներ։ Ենթդրում եմ, որ Չախոյանի այս հայտարարությունը ունի նույն տնտեսական հիմքերը, ինչ որ Փաշինյանի 2020-ին խոստացած աստղաբաշխական աշխատավարձի բարձրացումը և Քերոբյանի խոստացած երկնիշ տնտեսական աճը, սակայն առաջարկում եմ ավելի խորը նայել հարցին։

Այս տարվա մարտին, ի համեմատ 2021 թվականի նույն ժամանակահատվածի երկրում ինֆլյացիան կազմել է 12,8%։

Այս կոնտեքստում պետք է նաև հաշվի առնել 2021 թվականին գրանցված 11,2% գնաճը և այդ նույն գնաճին ի համեմատ, այս տարվա միայն առաջին եռամսյակում գրանցված 12,1% գնաճը։

Երկրի թե՛ մակրոէկոնոմիկան, և անգամ միկրէկոնոմիկ բոլոր առանձին բջջիները, առանց որևէ բացառության ենթարկվում են կոլլապսի, իսկ Կենտրոնական Բանկի վերաֆինանսավորման դրույքաչափի շարունակական բարձրացման և դոլլարի արհեստական պահման արդյունքում դրամը շարունակորեն արժեզրկվում է։

Այս ամենը հաշվի առնելով, Չախոյանի նշած փոփոխությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի շուկայի և արտարժույթի իրացվելիության (ликвидность/liquidity) պահպանման փորձ, որոնք իրենցից էքստրաօրդինալ ոչինչ չեն ներկայացնում, այլ զուտ քարոզչական գործիք են, նախատեսված ուշադրությունները շեղելու հերթական տարածքների հանձնումից։

Այլ կերպ ասած, այն ինչը նորմալ է շատ վատ ժամանակ, ներկայացնում են որպես անհավատալի հրաշք, որպեսզի ուշադրություն շեղեն նրանից, ինչը աղետալի է։

 

ՀՀԿ ՈՒԽ անդամ Դավիթ Սիրունյանի ֆեյսբուքյան էջից