Մանվել Փարամազյանը կմասնակցի Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ելնելով բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող հարցերից` հայտարարում եմ, որ սեպտեմբերի 25-ին Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու եմ համամասնական ցուցակը։
Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացն այս պահին գտնվում է ստեղծման որոշակի իրավական և ավարտական փուլում, ուստի գործընթացի ավարտից հետո «Մանվել Փարամազյան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»։