Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:

Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, պարո՛ն նախագահ:

Ձեզ քաջառողջություն, հաջողություններ Ձեր հայրենանվեր բոլոր ձեռնարկումներում, ամենայն բարիք Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին:

Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ և կորով պարգևի, օրհնի Ձեր բոլոր ջանքերը՝ միտված անվտանգ, հզոր, խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան և Արցախ  ունենալուն, որին ուղղված է Ձեր ամբողջ կյանքն ու գործունեությունը:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ