Բրիտանա-թուրքական գործակալները ոչնչացնում են հայ ժողովրդին, Հայաստանը վերածում թուրքական գաղութի

Աշխարհը գտնվում է աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխությունների փուլում. ավարտվում է հին աշխարհակարգը, փոխարինելու է գալիս նորը: Ուժային կենտրոններից յուրաքանչյուրը փորձում է իր տեղը վերագտնել նոր ձևավորվող աշխարհակարգում։ Ակտիվ գործընթացի մեջ է նաև Մեծ Բրիտանիան, որն աշխարհում հայտնի է երկրների միջև բախումներ հրահրող, ստվերային իր քաղաքականությամբ։

Վերջին երկու տասնամյակում Մեծ Բրիտանիան առավել ակտիվորեն փորձում է ամրանալ աշխարհաքաղաքական այն տարածքում՝ Մերձավոր Արևելքում, որտեղ դեռ անցած դարից սկսած ներկա է եղել ու մշտապես պայքարել իր ազդեցության ամրապնդման համար։

Դրա հետ մեկտեղ Մեծ Բրիտանիայի հիմնական թիրախը եղել ու մնում է Ռուսաստանը։ Առավել ևս ԽՍՀՄ կազմաքանդումից հետո բրիտանական քաղաքականության սլաքներն ուղղվեցին Ռուսաստանի դեմ` վերջինիս տարածաշրջանից դուրս մղելու հստակ վճռականությամբ:

Ռուսական ազդեցությունը չեզոքացնելու, իր հեգեմոն դերը մեր տարածաշրջանում ամրացնելու նպատակով Մեծ Բրիտանիան սկսեց իր պառակտիչ քաղաքականությունն իրականացնել նախկին խորհրդային երկրներում, առավելապես այն պետություններում, որոնք օղակում են Ռուսաստանը․ դրանք են՝  Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստան, Թուրքմենստանը, Ադրբեջանը։

Անգլիան տարածաշրջանային իր ծրագրերի իրականացման հարցում գլխավոր դերակատար է կարգել Թուրքիային: Դեռ անցած դարասկզբից Անգլիան իր հակառուսական սցենարի իրականացման համար որպես գործիք օգտագործում էր Թուրքիային, հետո նաև արհեստածին Ադրբեջանին։ Ի դեպ, արհեստածին Ադրբեջան պետության ստեղծումը հենց անգլիական սցենար էր․․․

Թուրքական իշխանությունները մշտապես սերտորեն կապված են եղել բրիտանական քաղաքական վերանախավի հետ։ Թուրք-ադրբեջանական տանդեմը եղել ու մնում է բութ գործիք՝ ծառայելով Մեծ Բրիտանիայի աշխարաքաղաքական շահերին։ Այսօր՝ առավելևս. Էրդողանն ու Ալիևն ուղղակիորեն անգլիական շահերի սպասարկուներն են։ Բայց Թուրքիան իր հերթին օգտվելով իրավիճակից, մեջտեղ է բերել իր «թուրանական» շահերը. էրդողանական Թուրքիան լծվել է թուրք ազգայնականների վաղեմի երազանքի` Մեծ Թուրանի իրականացմանը: Այստեղ թուրք-բրիտանական շահերը հստակ համընկնում կա. նեոօսմանիզմի գաղափարախոսությունը հզոր զենք է Մեծ Բրիտանիայի ձեռքում՝ տարածաշրջանային երկրների ու մասնավորաբար, Ռուսաստանի դեմ պայքարում։ Ու ողջ տարածաշրջանը, այդ թվում Հայաստանը, դարձել է այդ շահերի թատերաբեմ` հայտնվելով կիզակետում:

Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով Մեծ Բրիտանիան տասնամյակներով հետխորհրդային երկրներ է ներմուծել իր ազդեցության գործակալներին։ Անկախության հաստատումից ի վեր արևմտյան գործակալական ցանցը հաստատվեց նաև Հայաստանում՝ աղանդավորների, այլասերվածների՝ լգբտ համայնք կոչվածի, սորոսական գրանտալափ ու ապազգային հկ-ների, Սորոսից ֆինանսավորվող լրատվական կայքերի միջոցով։ Սրանք բոլորը միասին մեր երկրում երեք տասնյակ շարունակ զբաղված էին հակահայկական, պետականաքանդ քարոզով: «Արցախը բեռ է` տանք պրծնենք», «թուրքը փոխվել է, նախկինը չէ», «բացենք հայ-թուրքական սահմանը, բարեկամություն անենք թուրքի, ադրբեջանցիների հետ». նման թեզեր շրջանառողները բրիտանաթուրքական գործակալական ցանցի ներկայացունիչներն էին, որոնց քաղաքական հենարանը, ի դեպ` ՀՀՇ-ն էր: Իզուր չէ, որ 2018-ին հենց ՀՀՇ-ի շարքերից դուրս եկած` սորոսական գրանտակերները կանգնեցին «հեղափոխական» Փաշինյանի կողքին: Մի ամբողջ սերնդի մտածողություն աղճատած «Հայկական ժամանակի» թրքահաճ խմբագիրն էլ դարձավ Հայաստանում անգլո-սաքսոնական-թուրքական սցենարով իշխանափոխության առաջնորդը:

Ի դեպ, երբ 2018-ին Փաշինյանն ու իր մի քանի թիմակիցներ սկսեցին քայլելով գալ Գյումրուց, նրա քաղաքական համախոհ, «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանն ինձ հետ զրույցում անկեղծորեն ասաց. «Մենք տեսել ենք այն ճանապարհային քարտեզը, որն ուզում է իրականացնել Նիկոլ Փաշինյանը, և այն շատ վտանգավոր է լինելու Հայաստանի, Արցախի համար…», փակագծերն ավելին չբացեց Թանդիլյանը, սակայն այդ սցենարի կործանարար բնույթով նա մեկնաբանեց «Լուսավոր Հայաստանի» չմիանալը «քայլիստներին»: Չնայած, որոշ ժամանակ անց, երբ բրիտանաթուրքական գործակալների ցանցը հաղթեց ու եկավ իշխանության, Էդմոն Մարուքյանը իր թիմակիցների հետ, նաև «Ելք»-ի մյուս բաղադրիչը` Արամ Զ. Սարգսյանը սահուն քայլերով կանգնեցին Փաշինյանի կողքին…

Այսպիսով, Հայաստանում բուն դրած անգլո-թուրքական գործակալական ցանցը 2018-ին Փաշինյանի գլխավորությամբ իրականացրեց Հայաստանի թրքացման հեղափոխություն: Ու արդեն չորս տարի է, որ մեր երկրի ղեկը օտարի շահերը սպասարկող խամաճիկների ձեռքում է…

Ի՞նչ նոր վտանգներով է հղի բրիտանաթուրքական համատեղ սցենարը Հայաստանի ու Արցախի համար, ի՞նչ ճակատագիր են վերապահել հայ ժողովրդին սցենարիստները, որոնց շահերի սպասարկուն է ՀՀ ներկայիս իշխանությունը:

Եվ այսպես, թշնամական սցենարով` Նախիջևան- Սյունիք- Արցախ տանող «Զանգեզուրի միջանցք» կոչված ճանապարհով պետք է գծվի Մեծ Թուրանի ճանապարհը: Էրդողանը, Ալիևը բազմիցս են հայտարարել «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին` որպես Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միջև ուղիղ ճանապարհային կապ, և բացահայտորեն շեշտել իրենց էքսպանսիոնիստական ​​ծրագրերի իրականացման մասին: Սյունիքն ու Արցախը կդադարեն լինել հայկական: Այդ տարածքներում կբացառվի նաև ռուսական ներկայությունը. Արցախից դուրս կբերվի ռուսական զորքը և Արցախն ամբողջությամբ կհանձնվի Ադրբեջանին: Հայաստանից կհեռացվի ռուսական 102-րդ ռազմաբազան և կբացվի հայ-թուրքական սահմանը։ Սցենարիստների նպատակն է` Հայաստանը դարձնել 11 000 քառ կիլոմետրանոց մի ոտնաչափ տարածք, որն այլևս կդադարի լինել ինքնիշխան պետություն: Ու հայի դրախտավայր հայրենիքը` քրիստոնյա Հայաստանը կվերածվի թուրք-անգլիական գաղութի: Ահա այս ծրագիրն է, որ իրականացվում է 2018-ից ի վեր:

Հայաստանի իշխանությունն այսօր ակտիվ բանակցությունների մեջ է մի կողմից Արևմուտքի, մյուս կողմից` Ռուսաստանի, ու թշնամական երկու պետությունների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ու հայ ժողովրդի համար հայտնի չէ, թե ինչ օրակարգով է փաշինյանական իշխանությունը մասնակցում այդ բանակցություններին: Սակայն մի բան փաստ է․ բրիտանա-թուրքական գործակալական ցանցը չի կարող առաջնորդվել Հայաստանի շահերից բխող օրակարգով: Զոհասեղանին Հայաստանն է ու հայ ժողովուրդը:

Այս ամենի հետ մեկտեղ ամենամեծ ողբերգությունն այն է, որ հայ ժողովրդի զգալի հատվածը շարունակում է անհաղորդ մնալ իրականությանը ու «թավշյա» գործակալի կեղծ խոստումներին տրված` չի գիտակցում, որ հե՛նց նրա ձեռքով է այսօր կտրատվում մեր Հայրենիքը, նրա կայացրած որոշումներով են օտարները ցեղասպանում մեր որդիներին…

 Արմինե Սիմոնյան