Եթե Արցախի հարցն արդեն լուծվել է, այդ դեպքում ինչի՞ է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարևոր Հայաստանի ստորագրությունը

Ալիեւն ասում է, որ Արցախի հարցն արդեն լուծվել է, միջազգային հանրությունն էլ այդ լուծումն ընդունել է, Հայաստանն էլ ֆանտազիաները գիրկն է ընկել կարգավիճակի մասին հարց բարձրացնելով ու ասում է, որ այդ վիճակը պետք է թղթի վրա ֆիքսել, որի վրա Հայաստանը պետք է ստորագրություն դնի։

Առաջանում է հարց, եթե ամեն ինչ արդեն լուծվել է, մենք էլ ֆանտազիաները գիրկն ենք ընկել, այդ դեպքում ինչի է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարեւոր Հայաստանի ստորագրությունը։

Այ այս հարցի պատասխանն է կարեւոր, այստեղ է իրավիճակը հասկանալու բանալին գտնվում։

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից