ՔՊ խմբակցության պատգամավորներն Միրզոյանի հետ քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն Միրզոյանի հետ քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր ՀովհաննիսյանըԼ

«Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներով այցելեցինք Արտաքին գործերի նախարարություն։

Նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք խաղաղության օրակարգին, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և Արցախյան հարցի կարգավորմանը վերաբերող հարցեր»։