Ալիևը հայտարարել է նոր տարածքներ գրավելու մասին

Ալիևն այսօր Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ամրագրումը շատ կարևոր է, որովհետև «… Հայաստանն այդ սահմանները ևս օկուպացրել է»։

Նկատե՛ք մոտեցումների ու խոսույթի տարբերությունը․ մարդը սահմանների հստակեցումը կարևոր է համարում իր երկրի տարածքը մեծացնելու, ոչ թե իր ժողովրդին բթացնող «խաղաղության դարաշրջան բացելու» համար։

Փաստացի, թշնամական երկրի ղեկավարը բացահայտ հայտարարել է Հայաստանի հանդեպ նոր տարածքային նկրտումների մասին, իսկ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները լուռ են։ Լուռ են առաջին հերթին անգործությամբ, որի արդյունքում օրեցօր ավելի է թուլանում հայկական բանակն ու ժողովրդի մարտական ոգին…

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյան