Արցախի կարգավիճակի հարցը պետք է քննարկվի արցախահայության իրավունքների և անվտանգության հարցի հետ միասին

Հնարավոր չէ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ տանել, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, հակահայկական է խոսել Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ մոռանալով կարգավիճակը, այս բոլոր խնդիրները փոխկապակցված են, և դրանք առանձին դիտարկելը և առանձին քննարկման առարկա դարձնելը նշանակում է մաս-մաս հանձնել մեր երկիրը, ինչն արվում է նոյեմբերի իննից հետո․ մենք տարածքներ ենք կորցրել Սյունիքում, Արցախում, և գործընթացը շարունակվում է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման հարցը սահմանազատման և սահմանագծման գործընթացներից առանձնացնելու վերաբերյալ խնդրին։